Aysor.am-ը գրում է.
Հաճախ ենք տեսնում օրինակներ, երբ մեր շրջապատի մարդիկ, սկսելով ինչ-որ հարաբերություններ, անճանաչելիորեն փոխվում են՝ կորցնելով իրենց անհատականությունը: Սկսվում է կիրառվել «մենքը», իսկ որոշ կանայք էլ մինչև կյանքի վերջ ընկերուհիներին հունից հանում են` կիրառելով այդ դերանունը, իրենք իրենց մասին բացարձակ մոռանալով: Մի կողմից «մենք», «մեզ» դերանունների կիրառումը խոսում է երջանիկ ու ամուր փոխհարաբերությունների մասին, մյուս կողմից շատ կանայք անգամ սթրեսի մեջ են հայտնվում՝ կորցնելով սեփական եսը:
Մի մոռացեք ընկերներին:
Ընկերությունը չպետք է ավարտվի միայն նրա համար, որ Դուք զուգընկեր ունենք: Ընկերների հետ հանդիպումը, թեկուզ ամիսը մեկ անգամ, դրական կանդրադառնա Ձեզ վրա:
Միշտ ինքներդ Ձեզ համար ժամանակ գտեք:
Շատ կանանց ժամանակը բավարարում է ընտանիքի, երեխաների, տան համար, բայց իրենք իրենցով զբաղվելու համար ժամանակ չեն գտնում: Ի վերջո, ժամանակը, որ կանցկացնեք ինքներդ Ձեզ հետ` միայնակ, շատ կարևոր է: Սիրելի կանայք, օրվա մեջ գոնե 30 րոպե տրամադրեք Ձեզ:
Կազմակերպեք ընդհանուր հանդիպում:
Պարզապես հիասքանչ կլինի, եթե Ձեր ընկերուհիները կարողանան ընդհանուր լեզու գտնել Ձեր զուգընկերոջ կամ ամուսնու ընկերների հետ: Այդպես Դուք կկարողանաք կազմակերպել ընդհանուր հավաքույթներ և միասին հետաքրքիր ժամանակ անցկացնել:
Ինքներդ Ձեզ նամակ գրեք:
Վերցրեք թուղթ ու գրիչ և գրեք Ձեր անձնական նպատակների մասին: Պետք չէ այնտեղ նշել ապագա ամուսնու և երեխաների մասին: Մտածեք` ինչ կուզեիք ինքներդ Ձեզ համար, մի քանի րոպեով դարձեք էգոիստ. դա Ձեզ օգուտ կտա:
Ունեցեք անձնական հոբբի:
Գնացեք յոգայի, հաճախեք կարաոկե: Կարևորը` այն, ինչ կանեք Ձեզ հաճույք պատճառի և լինի միայն Ձեր հոբբին: Ձեր զուգընկերը դրանից չի նեղվի, այդպես հաճելի կլինի երկուսիդ էլ: