Tert.am-ը գրում է.

Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա, ուր սեպտեմբերի 17-ին Նորին Սրբության հանդիսապետությամբ օծվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի նորակառույց առաջնորդանիստ եկեղեցին և կատարվել առաջնորդանիստ եկեղեցական համալիրի բացման արարողությունը:

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի կյանքում պատմական այս իրադարձությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, առաջնորդանիստ համալիրի կառուցման բարերարները, այս առիթով Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից Մոսկվա ժամանած թեմակալ առաջնորդներ և բարերար հայորդիներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ՀՀ պետական այրեր, գիտության, կրթության մշակներ, մշակույթի անվանի գործիչներ, Ռուսաստանի Դաշնության և մայրաքաղաք Մոսկվայի իշխանությունների ներկայացուցիչներ:

Արարողությանն իր մասնակցությունն է բերել նաև Նորին Սրբություն Կիրիլ Ա Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևորականության ուղեկցությամբ:

Հանդիսավոր արարողությունը սկսվել է հանդիսավոր թափորով, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Խորհուրդ խորին» շարականի երգեցողության ներքո առաջնորդարանից եպիսկոպոսների, Մայր Աթոռի միաբանների և թեմի քահանայից դասի կողմից առաջնորդվել է դեպի նորակառույց սուրբ տաճարը: Օրհնելով ներկա բազմահազար հայորդիներին` Վեհափառ Հայրապետը բարձրացել է խորան, ուր սկսվել է շքեղակառույց առաջնորդանիստի օծման արարողությունը:

Հընթացս սրբազան արարողության սաղմոսերգության ներքո եկեղեցականները ջրով և գինով լվացել են տաճարի Սուրբ Սեղանը և օծվելիք սյուները, ապա Հայոց Հայրապետը Սրբալույս Մյուռոնով օծել է եկեղեցու Սուրբ Սեղանը, իսկ Սրբազան Հայրերը` չորս ավետարանիչների անունով խորանի սյուները և եկեղեցու մնացյալ տասը սյուները: Օրհնելով նորակառույց եկեղեցին` Նորին Սրբությունն այն անվանել է Ս. Պայծառակերպություն եկեղեցի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել