News.am-ը գրում է.


Սյունիքի մարզի Նռնաձորի հատվածում, որտեղ տեղի է ունեցել 4 զինծառայողի կյանք խլած ողբերգական ավտովթարը, տեղանքն անհարմար էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արա Ազիզյանը։

«Դեպքը տեղի է ունեցել մեր գյուղից հարավ։ Ես որ հասել եմ դեպքի վայր, այնտեղ մնացել էր մեկ զինվոր։ Նա ոտքի վրա էր, հրաժարվել էր բուժօգնությունից, ասում էր, որ մնացել է՝ ծառայակիցներին օգնելու համար։ Մենք ենք իրեն ստիպել, որ տանենք հիվանդանոց։ Տարել ենք մեքենան, նրան տեղափոխել են։

Այնտեղ արդեն ահագին մարդ կար, դեպքի վայրում աշխատում էին նաեւ ոստիկանները»,- ասաց Արա Ազիզյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ 4 զինծառայողի կյանք խլած վթարը տեղի է ունեցել Մեղրիում։ Զոհերի եւ վիրավորների մեջ կան եւ՛ պայմանագրային, եւ՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ։ Վիրավորների թիվը 20-ն է, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել