1in.am-ը գրում է.
Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին ողջունել է թիմի բրազիլացի կիսապաշտպան Կակայի որոշումը, ով հայտարարել էր, որ հրաժարվում է վնասվածքից ապաքինվելու ժամանակահատվածում աշխատավարձ ստանալ:
«Կական ինձ իր որոշման մասին տեղեկացրեց հեռախոսազրույցի ժամանակ: Լսում էի՝ ինչպես է նա լալիս: Նա ասաց, որ այդպիսով ցանկանում է արտահայտել իր սերն ակումբի ու երկրպագուների նկատմամբ:
Նա ասաց, որ իրեն հարկավոր չէ գեթ մեկ եվրո այնքան ժամանակ, քանի դեռ չի ապաքինվի վնասվածքից»,- Գալիանիի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_215041.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել