1in.am-ը գրում է.
Հնդկաստանը 1980-ից ի վեր առաջին անգամ զբաղվում է սոխի ներմուծմամբ, գրում է The Financial Times-ը:
Երկրում ամեն տարի արտադրվում է բավական շատ սոխ, և այդ բանջարեղենը համարվում է շատ կերակրատեսակների անբաժանելի մասը:
Հունվարին երկրում սոխի գները սկսել էին բարձրանալ վատ բերքի պատճառով: Իշխանությունները դա բացատրում էին երաշտով, իսկ հետո՝ տևական անձրևներով:
Բիզնես-կառույցների ներկայացուցիչների կարծիքով՝ խնդիրներ են առաջացնում վատ ճանապարհներն ու թարմ մթերքի պահպանման ու վաճառքի համար ենթակառուցվածքների սխալ կազմակերպումը:
Հնդկաստանի կառավարությունը համաձայնել է սոխ ներմուծել մի շարք երկրներից, այդ թվում՝ Պակիստանից:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/business_markets_214999.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել