1in.am-ը գրում է.

Ավստրիացի հետազոտողները կազմել են այն մարդկանց հավաքական պատկերը, ովքեր որոշել են ազատվել Facebook սոցցանցի իրենց օգտահաշվից: Գիտնականները պարզել են, որ 48 տոկոսի դեպքում դրան մղում են անձնական տվյալների անվտանգությանն առնչվող մտավախությունները: Բացի դրանից՝ նման մարդկանց շրջանում ավելի բարձր է եղել համացանցային կախվածության մակարդակն ու ընդհանուր գիտակցությունը: 

Վիեննայի համալսարանի գիտնականները հարցման են ենթարկել 310 մարդու, ովքեր վերջերս ջնջել են իրենց օգտահաշիվները: Մասնագետները նրանց համեմատել են 321 կամավորների հետ, ովքեր եղել են սոցցանցի սովորական օգտատերեր:

Պարզվել է, որ սոցցանցից հեռացողների համար պատճառը եղել է ընդհանուր անբավարարվածությունը Facebook-ից, ընկերների հետ գժտությունը, ինչպես նաև սոցցանցի պաթոլոգիական կախվածությունից ազատվելու ցանկությունը:

Գիտնականներն ընդգծում են, որ իրենց աշխատանքը հնարավորություն կտա ավելացնել հոգեբանների գիտելիքները մարդկանց առցանց վարքի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել