Տեղի ունեցող խառը էսկալացիոն գործընթացների ֆոնին Նիկոլը զուգահեռ շարունակում է արհեստական թեզեր գեներացնել՝ «Սահմանադրության փոփոխության» կարևորության, «բանակի մասին վերջին տեղում խոսելու» մասով։ Սա մի օր էլ հրապարակավ ասելու է՝ բանակի անկարևորության մասին, հիմա ուղղակի թեման «եփում է»՝ հանրության ենթագիտակցականում դրա սաղմերն ունենալու նպատակով։ Ես կասկած չունեմ, կասի «փակում եմ, գնացինք տներով»:
Ստեղ նորություն փաստացի չկա․ էն ինչ խոստացել է նոյեմբերի 9-ին մանրից անում է՝ դոզավորված։ Ինքը դրա մասին իրա տերերին արդեն խոստացել է ու գծած տանում է առաջ։ Կասկած չունեմ, որ Տավուշում էլ է հասնելու իրա ուզածին․ ժամանակի հարց է՝ զուտ տեխնիկական։ Ասեմ, որ եկեղեցու այսօրվա հայտարարությունը բավականին լուրջ արհավիրքի մասին էր գուժում։ Հա, ու ամենակարևորը, ոչ մի թուղթ էլ չեն ստորագրելու, ալիևին դա վաբշե պետք չի․ իրեն կոնկրետ տարածքներ ա պետք ու նա թքած ունի նիկոլական «խաղաղություն» կոչվածի վրա։
Ինչ է ստացվում․ Նիկոլն ասում է, որ «դրանք (Տավուշի 8 գյուղերի տարածքները) մեր սուվերեն տարածքը չի», որ ՀՀ զորքը «ՀՀ սուվերեն տարածքում չի գտնվում»։ Տրամաբանական է, որ էս ամեն ինչը Ադրբեջանին «լեգիտիմ» իրավունք է տալու անարգել առաջ գնալ ու ՀՀ դիրքերում հաստատվել, ոնց որ արեցին Արցախի դեպքում․ ոչ ոք երաշխիք չունի, որ կասեն՝ «հակաահաբեկչական գործողություններ ենք իրականացնում» ու իրենց առաջ դրած խնդիրը կլուծեն։
Ասեմ, որ խորհրդարանում ելույթների ժամանակ լրիվ խայտառակ վիճակում էին․ ոչ մի հոդաբաշխ հակափաստարկ ու փաստական պնդում չկար, դրա փոխարեն «նախկինացավը» խոդի տվեցին, հիշեցին 2009 թիվը, 2016 թիվը, եսիմինչ անմեղսունակ ու մանկական «թեզեր» հնչեցրին, էն տիպի պայթած վիճակ էր, որ Ալենը ստիպված ինքը մտավ թեմայի մեջ՝ մի հատ էլ ելույթանման բան նա ասավ՝ փորձելով իրավիճակ փրկել, բայց դրանց խուճապային վիճակը ակնհայտ երևում էր։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/pfbid025YyB3Vg9r3Yj8uCtaZ95ys8S4xi2uXu2jPF1F8qhcWnecWJgVNADpH3DT2xYWumAl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել