Emedia.am-ը գրում է.
Մոսկվայի 30-ամյա բնակիչն անսովոր քայլի է դիմել՝ կենտրոնական թերթերից մեկում մարզական քրոնիկոնն ուսումնասիրելուց հետո: Տեսնելով, որ իր սիրելի թիմը պարտվել է, երկրպագուն զայրացել է և մտցրել թերթը սեփական հետանցքը:
«Մոսկովսկի կոմսոմոլեցի» փոխանցմամբ՝ մինչ օտար մարմինն օրգանիզմ մտցնելը երկրագուն վատ նորություններով թերթը ոլորել է մի քանի անգամ, մտցրել պահպանակի մեջ, ինչից հետո մտցրել ուղիղ աղիքի մեջ: Ամենայն հավանականությամբ՝ երիտասարդը կարծել է, որ որոշ ժամանակ անց թերթը բնական ճանապարհով դուրս կգա: Սակայն մի քանի օր սպասելուց հետո նա հասկացել է, որ դա տեղի չի ունենա:
Այդ ժամանակ նա որոշել է կիսվել հարազատների հետ, իսկ վերջիններս, սարսափելով նորությունից, շտապօգնություն են կանչել: Մոսկվայի հիվանդանոցներից մեկի բժիշկները հասկացել են, որ առանց վիրահատական միջամտության չի լինի, քանի որ բավականին ժամանակ է անցել, և օրգանիզմում արդեն բորբոքում է սկսվել:
Հիվանդին տեղափոխել են վիրահատարան: Վիրահատության ընթացքում օտար մարմինը հանել են որովայնում կատարված կտրվածքից: Տղամարդը, ուշքի գալով, շնորհակալություն է հայտնել բժիշկներին և խոստացել, որ այլևս նման փորձեր չի անելու: