1in.am-ը գրում է.
Բրեդ Փիթը պատահաբար դարձել է անծանոթ զույգի հարսանեկան երեկույթի մասնակից, որոնք տոնել են արարողությունը Անգլիայի Բեքինգհեմշիր դքսության հինգաստղանի հյուրանոցում: Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, դերասանին հյուրանոց մտնելիս նկատել է փեսացուն՝ Էբի Լինգվուդը:
Հարսնացուի խոսքով՝ իր սիրեցյալը հայտնել է, որ տեսել է Փիթին ու նրան կանչել հարսնացուի հետ ծանոթանալու:
Զույգը մոտեցել է դերասանին, բարևել, պատմել հարսանիքի մասին ու խնդրել լուսանկարվել իրենց հետ: Ինչպես ասել է Լինգվուդը, Փիթը եղել է շատ սիրալիր ու հաճելի շփման մեջ ու շնորհավորել է իրենց ամուսնության կապակցությամբ:
Շուտով դերասանի ներկայության մասին իմանում են հրավիրյալները, և Փիթն ստիպված է լինում արագ լքել հաստատությունն ու բարձրանալ իր համար:
Անձամբ Բրեդ Փիթը չի մեկնաբանել իր պատահական հայտնվելը օտար հարսանիքում:
