Քո կյանքը կփոխվի միայն այն ժամանակ, երբ դու դադարես պատճառաբանությունների և տարբեր արդարացումների պատի հետևում թաքնվել: Չէ՞ որ քո երջանկությունը միայն քո ձեռքերում է: 

Շատ մարդիկ այդպես էլ տարիներով չեն կարողանում հաղթահարել այդ ներքին արգելքները ու ամբողջ կյանքում պատրաստվում են ապրել: Այդպիսի մարդկանց հարկավոր է հայտնվել որևէ էքստրեմալ իրավիճակում, որ կարողանան հաղթահարել այս պատնեշները: Ասում են նման իրավիճակներում մարդը սկսում է իր կյանքին «կողքից նայել» ու հասկանում է ` որտեղ է սխալվել: Բայց ամեն եպքում առաջ շարժվելու ու արգելքները հաղթահարելու համար հարկավոր է նածևառաջ տեսնել այդ արգելքները: Ես այսօր ձեզ եմ ուզում ընդհանրացրած ներկայացնել մարդկանց բոլոր պատճառաբանությունները, որոնք խանգարում են նրանց կյանի ղեկը իրենց ձեռքը վերցնել: Եվ այսպես`

1. Ես ժամանակ չունեմ

2. Արդեն շատ ուշ է, այ եթե մի փոքր ավելի շուտ այս ամենը գիտակցեի

3. Դա շատ դժվար է, ես չեմ կարող

4. Ես սպասում եմ ոգեշնչման

5. Ես բավարար փող չունեմ

6. Ես շատ հոգնած եմ

7. Ես անպայման վաղը դա կանեմ, մյուս շաբաթ, մյուս ամիս....

8. Հիմա ես շատ երիտասարդ եմ, դեռ կհասցնեմ

9. Ես արդեն շատ ծեր եմ, ախ, եթե երիտասարդ ժամանակ...

10. Ես չունեմ համապատասխան տաղանդը, հմտությունները

11. Դա շատ ժամանակ կխլի

12. Ես բավական խելացի չեմ դրա համար

13. Ես չունեմ համապատասխան փորձառությունը

14. Ես շատ զբաղված եմ

15. Դա անելու համար ես պետք է բաժանվեմ իմ սիրելի մարդկանցից

16. Ես վստահ չեմ, որ դա ճիշտ որոշում է

17. Իսկ ի՞նչ կլինի, եթե փորձեմ ու չստացվի

18. Ես այսպես էլ վատ չեմ ապրում

19. Դա շատ ռիսկային է

20. Ես վախենում եմ

21. Ես չունեմ համապատասխան ռեոսուրսներ

22. Ես իմ ներկայիս աշխատանքի վրա շատ ռեսուրսներ եմ վատնել, ինչպե՞ս փոխեմ այն

23. Ես չունեմ ազդեցիկ  կապեր 

24. Ինձանից առաջ դա շատերն են փորձել ու ձախողության են հանդիպել

25. Ես չգիտեմ `ինչպես դա անել

26. Ինձ ոչ ոք չի աջակցի

27. Ես դա կանեմ, երբ երեխաներս մեծանան

28. Ես անհամարձակ եմ

29. Ես չգիտեմ`ինչից սկսել

30. Իմ ուժերը չեն բավականացնի

31. Հակառակորդներիս թիվը շատ է

32. բոլորն ասում են, որ դա անհնար է

Կարդացի՞ք: Գտա՞ք ձեզ ու ձեր «սիրելի, պատճառաբանություններն այս ցուցակում: Իսկ հիմա եկեք այս ցուցակը միասին աղբարկղ ուղարկենք ու ջնջենք մեր մտքից: Կազմենք մի նոր ցուցակ, թե ինչու է դա ՀՆԱՐԱՎՈՐ ու ինչու պետք է ԱՆԵԼ ՀԵՆՑ ՀԻՄԱ ՈՒ ԱՅՍ ՊԱՀԻՆ: Հաջողություն ձեզ, ավելի համարձակ :)

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել