Սովետական Միությունը հստակ ու Արևմուտքին այլընտրանք գաղափարախոսության հիման վրա ստեղծված կառույց էր, սակայն այնուամենայնիվ չդիմացավ նույն այդ Արևմուտքի հետ մրցակցությանը և վերացավ: ՌԴ նախագահի ցանկությամբ կազմավորվող կառույցը՝ մաքսային թե եվրասիական միությունը, զուրկ է նման բազայից, ինչը փոխարինվում է ճնշումներով: ՊԱԿ-ի նախկին սպան երևի չի հասկանում, որ դա տիպիկ բռնակալական կայսրության մոդել է, ինչի ժամանակներն անցել են: Այդ կայսրությունը կքայքայվի իր հեռանալուց անմիջապես հետո: Արժե՞ արդյոք այդքան ջանքեր ներդնել խիստ ժամանակավոր ինչ-որ բանի վրա: Իմ կարծիքով՝ բացարձակ չարժե:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10200324182698125?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



