«Ջոսի Մհերի» խոսքերում կա՞ տրամաբանություն: Այս հարցին լավագույնս կարող է պատասխանել գիտությունը՝սոցիոլոգիան:
Իրականոմ «Ջոսի Մհերը» փորձել է ֆետիշացնել Հայաստնում գործած մի քանի արևմտամետ ԶԼՄ-ի գործունեության արդյունքները՝ չցանկանալով արձանագրել այն անհերքելի փաստը, որ իրականում Հայաստանում հակառուսականության աճ որպես այդպիսին գրանցվել է բացառապես 44-օրյա պատերազմի ու դրան հաջորդած հայտնի իրադարձությունների պատճառով: Նախորդ տարիների բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ ՌԴ-ին բարեկամ է համարել Հայաստանի ազգաբնակչութան առնվազն 80-90%, իսկ այլոց՝ քչերը: Մինչդեռ այսօր պատկերը տրամագծորեն հակառակն է:
Հետևաբար՝ հայտարարել, թե Հայաստանում հակառուսականության աճը պայմանավորված է «պրոպագանդա» կոչվածով, առնվազն ինքնախաբեություն է:
Իրականում ոչ ոք այնքան ներդրում չունի Հայստանում հակառուսականության մեծացման գործում, որքան ինքը՝ Ռուստանը, որ այդպես էլ չսովորեց օտար հասարակությունների հետ ճիշտ աշխատանքի կանոնները՝ նախընտրելով աշխատել բացառապես իշխանության հետ, այլ ոչ թե հասարակության:
Մյուս կողմից՝ եթե ՔՊ-ն այդքան արգահատելի էր ՌԴ-ում, ինչո՞ւ «Գազմպրոմը» ուղիղ մասնակցություն ունեցավ 2018-ի ողբերգությանը՝ հրապարակները սեփական աշխատակիցներով լցնելով: Կամ եթե այսօր Մոսկվայի համար Հայաստանի հանրային կարծիքն իսկապես կարևոր է, ապա ինչո՞ւ է մեջտեղ բերում «Ջոսի Մհերի» կարգի դեգենարտի՝ ջանալով նրան դարձնել սեփական դեմքը՝ Հայաստանում…
Ռուսաստանը տուժում է ոչ թե արևմտյան պրոպագանդայից, այլ սեփական չինովնիկների անհեռատեսությունից, որոնց մի զգալի հատվածը, ասում են, կեղծ հայրենասեր է՝ քանդելով երկիրը ներսից:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/441
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել