Lurer.com-ը գրում է.


Զորավարժությունների ժամանակ հրազենից արձակված կրակոցի հետևանքով ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել, հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջան

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի հատուկ ջոկատայինները զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում։

Զորավարժությունների ընթացքում հատուկ ջոկատայինները տարբեր հետախուզական առաքելություններ են իրականացրել պայմանական հակառակորդի տարածքի խորքում՝ լեռնային և ժայռոտ տեղանքներում, ինչպես նաև գործողություններ են իրականացրել պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել