1in.am-գրում է.

Ամերիկացի հայտնի փոփ-երգչուհի ու կինոաստղ Շերը հրաժարվել է հանդես գալ Սոչիի ձմեռային օլիմպիադայում, գրում է Guardian-ը: 

Նա մերժել է իրեն ռուս օլիգարխից եկած առաջարկը՝ հանդես գալ Օլիմպիադայի բացման արարողությանը: 

Guardian-ը գրում է, որ խոսքը ռուս օլիգարխ Սուլեյման Քերիմովի մասին է, որը երգչուհու կրքոտ երկրպագուն է, ինչպես նաև ըստ Forbes ամսագրի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակի՝ զբաղեցնում է 162-րդ տեղը: 

Հենց Քերիմովն է կազմակերպել Շերի մասնավոր համերգը 2012թ. դեկտեմբերին Մոսկվայում, ապա նաև իր հայրենի Դաղստանում այս տարվա հուլիսին: 

Ինչպես գրում է թերթը, Շերը որոշել է հանդես չգալ Սոչի-2014-ում՝ այդկերպ իր բողոքն արտահայտելով սեքսուալ փոքրամասնությունների իրավունքների խախտումների դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել