Պատրիարք Կիրիլ. Եկեղեցական համալիրը կամրապնդի ու կզարգացնի  ռուս-հայկական եղբայրությունըPanorama.am-ը գրում է.

«Տաճարը չի կառուցվում միայն կառուցվելու համար: Այն կառուցվում է, որպեսզի մարդիկ հավաքվեն այստեղ աղոթելու, իսկ աղոթքը չի կարող չլինել առանց ներքին խորը վերլուծման, առանց ներքին ուժեղ ցանկության հաղորդակցվելու Աստծո հետ»,- Մոսկվայի «Սուրբ Պայծառակերպություն» Տաճարի օծման արարողությունից հետո իր խոսքում հայտարարեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը` կարևորելով ռուսաստանաբնակ հայերի համար եկեղեցական համալիրի բացումը:

Պատրիարքը նշեց, որ քրիստոնեությունն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առջև և ամենավտանգավորն այն է, որ մեզանից փորձում են խլել Աստծուն և դրա փոխարեն այլ «արժեքներ» հրամցնել` փող, հարստություն, հաճույքներ, իշխանություն.

«Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի ապացուցենք աշխարհին, որ Աստված ապրում է մեզանում և դրա ապացույցը այն է, ինչ կատարվում է մեր հոգում: Եվ հայկական Տաճարի կառուցումը նաև ապացույցն է Աստծո ներկայության»,- շեշտեց Պատրիարք Կիրիլը` հավելելով, որ Հայ Առաքելական եկեղեցին և ռուս Ուղղափառ եկեղեցին եղբայրական, սերտ համագործակցության մեջ են և հայկական եկեղեցական համալիրը մեծ ներուժ է պարունակում այդ կապի հետագա զարգացման ու ամրապնդման համար:

Օծման հանդիսավոր արարողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարերարներին պարգևատրեց Գրիգոր Լուսավորիչ, «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշաններով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել