ԱԽ քարտուղարը նշել է, որ օբյեկտից պատճառներից ելնելով՝ Հայաստանը երկար ժամանակ հասանելիություն չի ունեցել արևմտյան տեխնոլոգիաներին, և այժմ քննարկվում է այդ հարցը լուծելու հնարավորությունները։
ՌԴ-ից և Ադրբեջանից մեղադրում են, թե անվտանգության պակտ պետք է ստորագրվի՝ Գրիգորյանն հայտարարեց, որ այդպիսի օրակարգ չկա։
«Բրյուսելի օրակարգը ամբողջովին վերաբերում է Հայաստան-ԵՄ և Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին, տարածաշրջանային հարցեր Բրյուսելում չենք քննարկվելու»,- Հանրային հեռուստաընկերությանը տված «Հարցազրույցում» ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրգորյանը։
Նրա խոսքով՝ հանդիպումը մի իրադարձություն է, որը փոխելու է մեր հարաբերությունները և ԵՄ-ի, և ԱՄՆ-ի հետ։
«Սա Գրանադայում կայացած Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպման շարունակությունն է, և Գրանադայի հայտարարությունում նշված էր, որ Եվրահանձնաժողովի նախագահը կաշխատի Միացյալ Նահանգների հետ Հայաստանին աջակցելու ջանքերը մեկտեղելու համար։ Հայաստան-ԵՄ և Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները վերջերս բազմաթիվ փոփոխություններ են կրել, և այժմ նման հանդիպում է կայանում առաջնորդների մակարդակով, որպեսզի տնտեսության մասով քննարկված օրակարգային հարցերը մղվեն առաջ, սա է հիմնական նպատակը։ Մենք ցանկանում ենք հասանելիություն ստանալ տեխնոլոգիաների և շուկաների թե՛ ԵՄ տարածքում, թե ԱՄՆ շուկայում, մեր նպատակն է առաջ մղել այս օրակարգերը։ Մի շարք հարցեր մինչ այս էլ քննարկվել են, կան նաև օրակարգային նոր հարցեր, որոնք քննարկվելու են Բրյուսելում»,- ասել է Գրիգորյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել