Tert.am-ը գրում է․

Ես կարծում եմ՝ որևէ մեկը չի զարմանա որ ես ևս մեկ անգամ ասեմ, որ Հայաստանի կառավարիչը տիզերական մասշտաբի ստախոս է։

Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին։

«Լրագրողների հետ շփումների ընթացքում նա զրպարտել էր ինձ, որ ես ինչ-որ կենցաղային հարցերով իրեն նամակներ եմ ուղղել, բայց իմ աշխատակազմի ղեկավարը միանգամից հերքեց, և պահանջեց, որ այդ նամակները հրապարակեն, պարզ է՝  ոչինչ տեղի չունեցավ որովհետև նման բան չէր եղել»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Նա նշեց, որ արհավիրքը իր իշխանության գալն էր․

«Արհավիրքն իր իշխանության գալն էր, գլխավոր բանակցողի փոփոխությունն էր, իսկ մնացած իրադարձությունները ողբերգությունները՝ Արցախի հայաթափում կապիտուլյացիա, Հայաստանի ստորացուցիչ վիճակ դրանք ընդամենը այդ արհավիրքի հետևանքներն էին»,- ասաց նա։

Ապա Սերժ Սարգսյանը մի քանի օրինակ բերեց, թե ինչպես են ինքն ու իր թիմը զգուշացրել ռազմական խնդիրների մասին։

«Առաջին անգամ, երբ ինքը և մեր ժողովուրդը զգուշացվել են ապրիլի 17-ն էր, երբ ես ընտրվում էի վարչապետ, ասացի որ բանակցային գործընթացը կանգ է առել և ակնհայտ է դրանից հետո բացատրեցի ինչումն է խնդիրը։

Իրենք ոնց որ սկզբից դա չնկատեցին, հետո սկսեցին կոնտեքստից կտրել միտքը և բերել որպես ապացույց բանակցությունների ձախողման։ 2-րդ անգամ ես անձամբ իրեն եմ զգուշացրել վերջին 30 տարիների ընթացքում տեղի ունեցած մեր միակ հանդիպման ժամանակ, երբ ապրիլի 22-ին Մարիոթում ես նրան ասացի որ ինքը մարտի մեկի իրադարձություններից դասեր չի քաղել, իսկ ինքն իր բնույթի համաձայն շուռ տվեց ամբողջ ասածը, որ ես իբր սպառնում եմ մեր ժողովրդին։

Հաջորդ զգուշացումն ուղիղ խոսքերով արվել էր մայիսի մեկին, երբ նա առաջադրվել էր վարչապետ և մեր խմբակցության պատագամավորները նրան ասում էին, որ ինքը չի կարող ղեկավարել Հայաստանը, որ դա ունենալու է ողբերգական հետևանքներ, էլի ինքը չընդունեց, չընկալեց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել