Բռնցքամարտի ռինգում մահվան դեպքերը կտրուկ մեծացան բռնցքամարտի ձեռնոցների առաջացումից հետո:  Մինչ նրանք չկային, բռնցքամարտիկները հարվածում էին միմյանց մերկ ձեռքերով: Գլխին հարվածները հաճախակի վերջանում էին ձեռքերի կոտրվածքներով:  

miguel-cotto-manny-pacquiao-boxing

Մեկ էգ վագրը կերել է 430 մարդու:

Դա ավելի շատ է քան վերջին 300 տարիների ընթացքում շնաձկներից տուժվածների թիվը:

Դա ավելի շատ է քան օձերի խայթոցների, գայլներից և այլ թունավոր կենդաներից մահացած մարդկանց թիվը վերջին 100 տարիների ընթացքում:

Դա չամպավատյան վագրն էր, որը որս էր անում Նեպալում և Կումաունում: 1911թ.-ին նրան սպանեց հանյրահայտ որսորդ Ջիմ Քոբերթը:

tiger-in-india-1

3600 տարի առաջ Սիբիրում մամոնտներ էին շրջում: Իսկ եգիպտացիները կառուցել են գուրգերն ավելի քան 4000 տարի առաջ:

mammoth-7

Գոյություն ունի մոլորակ, որը պատված է վառվող սառույցով: Ոչ չոր, այլ չափազանց տաք: Այդ մոլորակի անունն է Gliese 436 b, այնտեղ ջերմաստիճանը 300օ է, բայց սառույցը չի հալչում: Խնդիրը ծանրության ուժի մեջ է: Այն այնքան հզոր է, որ ջուրը պինդ վիճակում է պահում:

gliese-436-b-1

Ճառագայթային ազդեծությունը կարելի է չափել բանանների միջոցով: Դա կոչվում է «բանանային համարժեք»: Բանն այն է, որ բանանները բնականից արդեն ռադիոակտիվ են, քանի որ պարունակում են կալի-40: Օրինակ, ատամի ռենտգենը համապատասխան է 50 բանանային համարժեքի:

yellow-bananas-1

Անոզոգնօզիան դա այն է, երբ մարդը ինսուլտ կամ մեկ ուղեղի ուրիշ վնասվածք է ստանում, որի հետևանքով անդամալույծ է դառնում, բայց չի գիտակցում իր հիվանդությունը և համոզում է ուրիշներին, որ նա առողջ է և կտրականապես հրաժարվում է բուժումից:

hospital-waiting-room-3

ԱՄՆ-ի 10-րդ նախագահ Ջոն Թայլերի (ծնվել է 1790թ.-ին) թոռները դեռ ողջ են:

john-tyler

«Տիտանիկի» վախճանից 14 տարի առաջ հրատարակվել էր Մորգան Ռոբերթսոնի «Ապարդյունություն» գիրքը: Այն պատմում է իր ժամանակների ամենամեծ նավի մասին փրկարար նավակների պակասությամբ, որը բախվել էր սառցաբեկորին և խորտակվել: Նավի անվանումը «Տիտան» էր և ինչպես որ «Տիտանիկը», այն նույնպես երեք պտուտականի զբոսանավ էր:

the-titanic-1

Ամուսնության երկրորդ տարեդարձը 25-ամյա Թեոդոր Ռուցվելտի համար նշվեց ողբերգական իրադարձություններով:  Սկզբից նրա ձեռքերում ստամոքսային տիֆից մահացավ նրա մայրը: Մորը հրաժեշտ տալուց հետո Ռուցվելտը վերև բարձրացավ և ականատես եղավ իր կնոջ մահվանը (ծննդաբերության ժամանակ բարդացումներ):

teddy-roosevelt

Վեներայի վրա օրն ավելի երկար է, քան մեկ ամբողջ տարին:

venus-sdo-1

Ամազոնի տրոպիկական անձրևային անտառները ժամանակ առ ժամանակ սնուցում են ստանում Սահարայի անապատից: Քամին բերում է օգտակարա նյութերով ավազի մասնիկներ, անցնում է ողջ օվկիանոսը և անձրևի տեսքով սնուցում է անտառների բուսականությունը:

amazon-17

«Օրիոն» համաստեղության գոտու կենտրոնում ոչ թե աստղեր են գտնվում, այլ միգամածություն: Դա միակ միգամածությունն է, որը կարելի է տեսնել Երկրից անզեն աչքով:

 orion-nebula-1

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել