Lurer.com-ը գրում է.

«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հետքերը տանում են դեպի ուկրաինական հատուկ ծառայություններ, սակայն հայտնի է, որ Կիևի ռեժիմն ամբողջությամբ վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, գրում է ՏԱՍՍ-ը։

Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ առավել կարևոր է հանցագործության պատվիրատուներին ու հովանավորներին արագ բացահայտելը։

«Դրա հետքերը տանում են դեպի ուկրաինական հատուկ ծառայություններ»,- ասել է Պատրուշևը՝ նշելով, որ «բոլորը լավ գիտեն», որ Կիևի իշխանությունները «ամբողջությամբ վերահսկվում են Միացյալ Նահանգների կողմից»։

Պատրուշևը նաև ասել է, որ ԴԱԻՇ-ը, Ալ-Քաիդան և այլ ահաբեկչական կազմակերպություններ ստեղծվել են Վաշինգտոնի կողմից։ Պատրուշևը հիշեցրել է, որ ահաբեկչության անմիջական հեղինակները, ինչպես նաև նրանց հանցակիցները ձերբակալվել են՝ փորձելով ճեղքել սահմանը, որտեղ ուկրաինական կողմից «անցման պատուհան էր պատրաստում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել