Մոսկվայի եկեղեցին օծվեց, այն  կկրի «Սուրբ Պայծառակերպություն» անունը (լուսանկարներ)Panorama.am-ը գրում է.

Քիչ առաջ ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում ավարտվեց Նոր Նախիջևանի Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ. Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցին կկրի «Սուրբ Պայծառակերպություն» անվանումը:

Իր խոսքում Գարեգին Բ-ն կարևորեց եկեղեցու կառուցումը Մոսկվայի սրտում, ուր այդքան մեծ է հայ համայնքը: Իսկ Նոր Նախիջևանի Հայոց Թեմի Առաջորդ Եզրաս Ներսիսյանը հայտարարեց, որ եկեղեցին կառուցվել է եղբայրական սիրո, ազգի բարեպաշտ զավակների շնորհիվ, որոնք անմնացորդ նվիրումով սատար կանգնեցին եկեղեցուն: Ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ և ՌԴ իշխանություններին, Մոսկվայի իշխանություններին` շինարարության ողջ ընթացքում ցուցաբերած հոգածության համար.

«Վստահ եմ, որ այս Տաճարով մոսկովյան օրհնյալ նվիրական հողը սրբաօծվեց նաև մեզ համար` հայրենիքից հեռու բնակություն հայտնած բազում հայորդիների համար»,- նշեց նա: 

Նախքան հանդիսավոր արարողության մեկնարկը Վեհափառը շքեղ այս եկեղեցու եռակամար, հանդիսավոր դարպաի մոտ դիմավորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: 

Օծման արարողությանը ներկա են մոսկվայաբնակ հայությունը, ինչպես նաև հայ անվանի անձինք` ճարտարապետներ, երաժիշտներ, պատգամավորներ, նաև հայազգի գործարարներ` Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Լևոն Հայրապետյանը, Սերգեյ Համբարձումյանն և այլք, ում ֆինանսական աջակցությամբ էլ հնարավոր դարձավ իրականացնել այս նախագիծը: 

Օծման արարողությանը ներկա էր նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, ՌԴ նախագահի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, հողհատկացումը կատարվել էր դեռևս 1996թ-ին, սակայն բուն շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2006թ-ից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել