Tert.am-ը գրում է.
Ամերիկայի երկրորդ ամենահարուստ մարդու դուստրը՝ Հյուգեթ Քլարկը, ով մահացել է 2011-ին 104 տարեկանում, հարյուրավոր միլիոնների ժառանգությունը թողել է իր խնամակալներին, ինչը զայրացրել է նրա ազգականներին, գրում է The Independent-ը:
Հյուգեթն իր կյանքի վերջին 20 տարիներն անցկացրել է Նյու Յորքում գտնվող հիվանդանոցում: Իր 300 մլն դոլար ժառանգությունը նա թողել է ոչ թե իր բարեկամներին, այլ մի քանի հոգու, ովքեր իր կյանքի վերջին տարիներին խնամել են իրեն:
Այժմ Հյուգեթ Քլարկի 20 բարեկամները փորձում են դատարանի միջոցով ստանալ ժառանգության իրենց մասը և ապացուցել, որ ժառանգություն ստացածները ստիպել են միլիոնատիրուհուն գրել այդ կտակը:
Իր կտակում, որտեղ Հյուգեթն իր կարողության 75 տոկոսը հանգանակել է բարեգործությանը, իսկ մնացածը՝ իր սանուհուն և մի քանի բուժաշխատողների, նշել է, որ միտումնավոր իր ընտանիքի անդամներին ոչինչ չի ժառանգում, քանի որ գրեթե չի շփվել նրանց հետ տարիներ շարունակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ