Ես չեմ հանձնվելու, բայց փոխարենը հանձնելու եմ Արցախը և Հայաստանի ռազմավարական տարածքները:
Ես չեմ հանձնվելու, բայց քայլ առ քայլ հանձնելու եմ ձեր սուվերենությունը, անկախ պետականություն ունենալու և անվտանգ ապրելու ձեր իրավունքը:
Ես չեմ հանձնվելու, բայց հերթով հանձնելու եմ ձեր սերունդների զարգացման համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները:
Ես չեմ հանձնվելու, բայց հանձնելու եմ ձեր պատմական հիշողությունը, հավաքական ներուժը, ձեր ինքնությունը, հոգևոր-մշակութային արժեքները, ազգային արժանապատվությունը...
Մի խոսքով` իմ չհանձնվելու դիմաց ձեր բոլորիդ հանձնելու եմ:
Հ.Գ.
Քանի որ Նիկոլն ամեն բան անում է իր իսկ հայտարարածին հակառակ, հավանաբար եկել է «հանձնվելու» ժամանակը: Սեփական թիմակիցների կասկածներն ու վախերը ցրելու համար` նա չի հանձնվելու: Միգուցե փախչելու է, բայց չի հանձնվելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/pfbid02XtbXN4WdV1GU9QaBMMGAbtwxo1EWhN63yUK1yK4ChuRttovEdRz4rZpMY4fXcPvHl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել