Lurer.com-ը գրում է.

ՌԴ մայրաքաղաքի Լոբաչևսկի փողոցում հրդեհային «Գազելը» պայթել է հրշեջների ժամանելուց հետո։ Ենթադրաբար, պայթյունի պատճառը գազի բալոնն է եղել։

Դեպքի վայրից ականատեսը NEWS.ru-ին պատմել է իր տեսածի մասին.

«Ուժեղ պայթյուն լսեցի, հետո ոստիկանական և հրշեջ ազդանշաններ: Շատ ուժեղ հարված էր, հետո լսվեցին ձայներ, ռադիոյով խոսակցություններ»,- ասել է ականատեսը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տուժածներ չկան, սակայն մոտակայքում կայանված հինգ ավտոմեքենա վնասվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել