ArmLur.am-ը գրում է․

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Դվին հյուրանոցային համալիր ՓԲԸ մարտի 29-ին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ու պահանջում է, որ ՀՀ վարչական դատարանը 23.02.2024 թ. ժամը 12:00-ին մեկնարկած տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 000 OO 01 համարանիշի օգտագործման իրավունքի աճուրդն անվավեր ճանաչի և «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչի:

Դատելով իրավիճակից՝ վերոնշյալ գոլդ համարի աճուրդ է կայացել ու Արտակ Թովմասյանին պատկանող Դվին հյուրանոցը մասնակցել է աճուրդին, սակայն չի հաղթել ու հիմա գործարարին պատկանող ընկերությունը ընկել է դատարանի դռները, ու գոլդ համարը իրենով դարձնելու «կռիվ է տալիս»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել