Tert.am-ը գրում է.
Եգիպտոսը Մուհամեդ Մուրսիի ռեժիմի տապալումից հետո կարող է դառնալ առաջին մուսուլմանական երկիրն աշխարհում, որը կընդունի 1915թ. Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած հայերի կոտորածները որպես ցեղասպանություն, գրում է Vatican Insider-ը, որի հոդվածը թարգմանաբար ներկայացնում է inosmi.ru-ն։
Այս իրադարձությունը կարող է հաջորդել եգիպտոսցի փաստաբան, Եգիպտոսի «Ազգային ճակատ» ինստիտուտի տնօրեն Մուհամմադ Սաադ Կայրալլահի աննախադեպ քայլին, որն իրավաբանական հայց է ներկայացրել տվյալ հարցի վերաբերյալ։ Պատմության ընթացքում առաջին անգամ այս լսումները Կահիրեի դատարանում կսկսվեն 2013թ. նոյեմբերի 5-ին։
Նման հայտարարությունն արվել է հեռուստատեսային բանավեճի ժամանակ, որին հետևել են միլիոնավոր եգիպտոսցի հեռուստադիտողներ։ Մուրսիի տապալումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության է արժանացրել նոր ժամանակավոր կառավարությանը, որին աջակցում են զինվորականները, և կողմ արտահայտվել իր իսլամցի ընկեր Մուրսիի իշխանությանը վերադառնալուն։
Էրդողանի միջամտությունը եգիպտական հասարակության ոչ բոլոր անդամներին է դուր եկել, ինչը կարելի էր կանխատեսել՝ ենթադրելով երկու երկրների միջև եղած սրված հարաբերություններից։ Եգիպտական թերթերում բազմաթիվ հակաթուրթական ուղղվածության ռեպորտաժներ և մեկնաբանություններ են հայտնվում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ