Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգել է իջեցնել պետական դրոշները դաշնային բոլոր հաստատություններից` Վաշինգտնում նախօրեին արձանագրված հրաձգության զոհերի հիշատակին: «Ֆրանս Պրես» գործակալության տեղեկացմամբ, այս մասին ասված է Սպիտակ Տան տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, թե Նահանգների դրոշը մինչև սեպտեմբերի 20-ը չի լինելու Սպիտակ Տան, Կոնգրեսի, ինչպես նաև այլ երկրներում ամերիկյան դեսպանատների ու հյուպատոսարաններ վրա: Բացի այդ հետաձգվել է Սպիտակ Տանը նախատեսված լատինամերիկյան երաժշտության կատարողների ելույթը:
Երկուշաբթի երեկոյան ԱՄՆ ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով գնդակահարվել էր 13 մարդ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/society/2013/09/17/day-of-mourning-usa/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել