Շատերը գիտեն,որ ես առանձնահատուկ հակակրանք ունեմ Լիլիթ Հովհաննիսյան-Վահրամ Պետրոսյան զույգի հանդեպ և վերջին տեսահոլովակի շուրջ ծավալված քննարկումներից համոզվեցի,որ իմ ունեցած հակակրանքը արդարացված է: Համացանցում ընթերցելով բազմաթիվ քաղաքացիների դժգոհություն արտահայտող մեկնաբանությունները, որոշեցի դեմ գնալ իմ սկզբունքին և դիտել աղմուկ բարձրացրած տեսահոլովակը: Հազիվ մի քանի րոպե կարողացա ինձ զսպել և համոզվեցի, որ Վահրամ Պետրոսյանի դիտարկումը, թե հայ կնոջ էության մեջ է պորտապար պարելը ` ճիշտ էր: Միայն մի կարևոր փոփոխություն պետք է կատարել,ոչ թե հայ կնոջ ,այլ Վահրամի կնոջ էության մեջ է պորտապար և ես էլ իմ կողմից կավելացնեի նաև մերկապար պարելու ցանկությունը: Բացի նրանից,որ երգի երաժշտությունը գողացված էր,խոսքերը անիմաստ և զուրկ որևէ տրամաբանությունից,նաև տեսահոլովակը դիտելու բան չէր: Նկատելի էր,որ ծախսվել է բավականին մեծ գումար,բայց հիմնական շեշտը դրվել էր պլագիատի և երգչուհու էրոտիկ պարի վրա: Զարմանում եմ,թե ինչպես կարելի է այս տեսահոլովակը ցուցադրել հեռուստատեսությամբ,ինչ են մտածում դրանց ղեկավարները,ինչ սկզբունքներով են առաջնորդվում,չէ որ այստեղ չկար որևէ դաստեարակող,կրթող և ուսուցանող գործառույթ:Փորձելով ամեն ինչում նմանակել օտար երգչուհիներին` Լիլիթը մոռացել էր հագնվել գոտկատեղից ներքև նախատեսված հագուստը,հմտանալով մերկապար հիշեցնող շարժումներ կատարելու մեջ` մոռացել էր իր հայ լինելու մասին ևս:Արտասահմանյան երգչուհիները նույնպես հագնվում են այսպես,բայց ի տարբերություն Լիլիթի ` նրանք ունեն բարեկազմ մարմին և ցուցադրում են իրենց շքեզ կազմվածքը,նրանց պարային բեմադրություններով զբաղվում են համապատասխան պարուսույցներ,իսկ Լիլիթի դեպքում երևի բեմադրությունը կատարել էր ուկրաինայից հրավիրված մերկապարուհիներից որևէ մեկը:Արտասահմանյան աստղերը ստեղծում են երգեր համաշխարհային լսարանի համար ,որոնք դառնում են մնայուն արժեքներ և Լիլիթի նման կիսակայացած աստղիկների համար լինում են կրկնօրինակման աղբյուր:Ադրբեջանամետ և թուրքամետ քաղաքականությամբ զբաղվող այս զույգին նույնիսկ չարժե այսքան քննադատել,քանի որ նրանք այս ամենից հետևություն չեն անում և շարունակում են իրենց անտաղանդ և գողացված երգերի ներկայացման գործընթացը:Մենք ունեցել ենք Արամ Խաչատրյան,Առնո Բաբաջանյան,Գոհար Գասպարյան,Նորայր Մնացականյան Մեծությունները,հպարտացել ենք նրանցով,բայց այսօր մեր մշակույթը անկում է ապրում,քանի որ այն ներկայացնում են այսպիսի խեղկատակներ և մենք ամաչում ենք նրանց պատճառով:Ժամանակն է,որ Մշակույթի նախարարությունը վերջապես կատարի իր գործառույթները և դադարեցնի նման երգ կոչված օտարահունչ կլկլոցների տարածումը,որպեսզի այսօր էլ ստեղծվեն յոթանասունականների երգերի նման երգեր,որ մի քանի տասնամյակ անց մեր սերունդներին ներկայացնելու որևէ հայեցի երգ ունենանք: