ԱՄՆ Մերիլենդի նահանգապետը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնըPanorama.am-ը գրում է.

ԱՄՆ Մերիլենդ նահանգի նահանգապետ Մարտին Օ՛Մելլին (Martin OMalley) շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ, և  նրա հրովարտակով սեպտեմբերի 21-ը Մերիլենդ նահանգում հռչակվել է Հայաստանի անկախության օր։

Ընդգծելով, որ «Հայ ժողովուրդը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի զարգացող ժողովրդավարությունում ապրող հայերը, երկարամյա և  հարատև կապեր ունեն Միացյալ Նահանգների հետ», Նահանգապետ Օ՛Մելլին իր հրամանագրում մասնավորապես ասել է.

«Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և Միացյալ Նահանգները կիսում են միևնույն արժեքները և հավատում են ազատության, ժողովրդավարության, ինքնորոշման և  մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին։ Մերիլենդ նահանգը ուրախ է ճանաչել Հայաստանի անկախության օրը և Հայաստանի Հանրապետությանը հղում է մեր մեծ հարգանքը և լավագույն բարեմաղթանքները»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել