Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ ԽՍՀՄ ավանդների փոխհատուցման հարցում իրենք հատուկ ուշադրություն են դարձնելու Արցախյան ազատամարտիկներին:

«Առաջիկայում մենք ավելի ուշադրություն կդարձնենք նաև ազատամարտիկներին և նրանց գումարները տալու գործընթացը կհասցնենք այն մակարդակին, որն ապահովել ենք Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների ավանդների փոխհատուցման գործում»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ հանրապետությունում մինչ այսօր արդեն 60 000-ից ավել մարդ ստացել է ավանդները:

Վերջինիս վստահեցմամբ՝ այդ գործընթացը կշարունակվի, և հարցը կմնա իրենց ուշադրության կենտրոնում: «Առաջիկայում մենք սահմանելու ենք նոր չափորոշիչներ, մենք մեր գործընկերների հետ ամեն ինչ կանենք, որ օր առաջ սոցիալական այս խնդիրը լուծենք: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել