1in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հայտնել է, որ միշտ ցանկացել է «արքայական ակումբ» տեղափոխվել:
«Երբ քո ծառայություններով հետաքրքրված է այնպիսի ակումբ, ինչպիսին «Ռեալ»-ն է, չի կարելի բաց թողնել այդ շանսը: Այն կարող է միակը լինել քո կյանքում:
Մադրիդի «Ռեալ»-ը մեծագույն թիմ է: Միշտ երազել եմ հանդես գալ իսպանական գրանդի կազմում: Այժմ էլ երջանիկ եմ, որ այստեղ եմ: Ես աղոթում էի, որ իմ տեղափոխությունը կայանա: Ռոնալդուն, անշու´շտ, աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Ես նրա հետ խաղալու, մարզվելու և նրանից դասեր քաղելու հնարավորություն ունեմ»,- նշել է Բեյլը:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_214952.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել