Tert.am-ը գրում է.
Ստամբուլում սպանված հայ լրագրող-խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունն այսօր վերսկսվելու է, սակայն Դինքի ընտանիքը հայտարարել է, որ դատավարությանը մասնակցել չի պատրաստվում, գրում է «Ռադիկալը»։
Հրանտ Դինքը սպանվեց փողոցում՝ 6 տարի առաջ։ Սակայն իրական մարդասպանները ոչ մի կերպ չբացահայտվեցին։ «Այսօր դարձյալ դատավարություն կա, սակայն Հրանտ Դինքի ընտանիքն արդարացիորեն «ապստամբում է»»,- գրում է պարբերականը։
Որպես ընտանիք՝ նրանք հայտարարել են. «Մենք այս դատավարության մեջ այլևս չկանք»։
Իսկ ինչո՞ւ։
«Ռադիկալ»-ն ինքն է փորձել գտնել պատճառները.
Պետության խաղին մասնակից չենք լինելու
Որպես Հրանտ Դինքի ընտանիք՝ սրանից հետո մեզ ծաղրող այս պետական մեխանիզմների ձեռքի խաղալիքը չենք լինելու և գործի վերաքննությանը չենք մասնակցելու։ Երբ սուտը ջրի պես խմվում, իսկ «զոռբայությունը» որպես հաց ուտվում է, մարդու ապրելու իրավունքը, արդարությունը, պարկեշտությունը, օրենքն ու իրավունքը ոտնատակ են տրվում։ Մենք այդ դահլիճներն այլևս չենք մտնելու։
Դինքին սպանած միությունը
2007թ.-ի հունվարի 19-ին՝ Հրանտ Դինքի սպանության օրը, Թուրքիայում առկա համակարգը՝ դատարաններով, ռազմական և քաղաքացիական բյուրոկրատիայով, քաղաքական կառույցներով, մեզ ծաղրի ենթարկեց։ Պետություն կոչվող հանցագործ միությունը լսումների ընթացքում ամեն օր դարձյալ ու դարձյալ սպանություն իրականացրեց։
Դատարանը ծաղրեց մեզ
Սպանությունից հետո դատախազությանը ներկայացված առաջին դիմումում «Էրգենեկոնի» գործով դատված կալանավորներից շատերի անունը տվեցինք, պահանջեցինք նրանց հարցաքննել։ Ոչ մեկը չհարցաքննվեց։ Այդ դատավարության որևէ փուլում ազդեցիկ որևէ հարցաքննություն տեղի չունեցավ։
Մինչև հիմա բազմիցս դատարան մտանք-դուրս եկանք։ Մեզ վրա ծիծաղեցին. «Կա՛մ սիրիր, կա՛մ լքիր՝ ասացին»։ Սակայն ամենամեծ ծաղրը դատարանինն էր, երբ ասացին, որ սպանության հետևում կազմակերպություն չկա։
Իշխանությունը խոստումը չպահեց
Այս դատավարության ընթացքում սպանության մեխանիզմների բացահայտման և մեղավորներին գտնելու համար միակ անհրաժեշտ բանը պետության քաղաքական կամքն էր։ Քաղաքական կամք՝ հանրությանը տված խոստումը կատարելու, սակայն պետությունը դրանից միշտ խուսափեց։ Կամք չցուցաբերելուց բացի, սպանությանը մասնակցելու կամ դերակատարություն ունենալու համար կասկածվող պետական պաշտոնյաներին աջակցեց, նրանց ոստիկանության պետ, նախարար, քաղաքապետ, օմբուդսմեն դարձրեց։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ