Տարին 4 անգամ հայաստանում բարձրանում է միևնույն «Լինե՞լ, թե՞ չլինել» հարցը՝ Մեռելոցի առնչությամբ: Կա երկու հիմնական տեսակետ.
1. Եկեղեցա-ավանդապաշտական տեսակետն ասում է տնաշենի տղերք, տարին չորս օր ա, որ ըստ հայկական ավանդույթների պետք է անցավորններին հարգեք, հիմա ինչնե՞րդ ա պակասում, որ էդ 4 օրերը ոչ աշխատանքային լինի, առավել ևս, եթե դրանք կոմպենսացվում են հաջորդիվ եկող հանգստյան օրերի հաշվին:
2. Տնտեսական-աշխարհիկ տեսակետն էլ ասում է, այ ախպեր տնտեսությունը վնասներ ա կրում, մարդկանց կենսաբանական ժամացույցը իրար ա խառնվում,լ աշխատանքային տեմպը տուժում ա, առավել ևս, որ հազարավոր մարդիկ կան, ովքեր ընդհանրապես աթեիստ են, կամ համենայն դեպս պասիվ են եկեղեցական տոների ու մեռելոցների հացում, իսկ անցավորներին հիշելու համար պարտադիր չի կառավարության մակարդակով հատուկ օրերի նշանակման սպասեք, տենց շատ եք ուզում հիշեք՝ կիրակի օր ունեք տարեկան մի 50 անգամ, ցանկացած 4-ը ընտրեք, գնացեք...
Անձամբ ես չեմ կարողանում կողմնորոշվեմ ոչ մի, ոչ էլ մյուս տարբերակի միջև, որովհետև մի կողմից առողջ տրամաբանությունը հուշում է, որ այո՛, անցավորներին հիշելու համար պարտադիր չէ սպասել օրացույցի կարմիր օրերին ու այո՛, աշխատանքային տեմպը խախտվում է:
Մյուս կողմից էլ, նենց չի, որ համատարած բոլոր գործատուները հետևում են այդ ոչ աշխատանքային օրերի ոչ աշխատանքային լինելուն ու մասնավոր սեկտորի մեծ մասի համար դա սովորական օր է: Բացի դրանից, այս խառը ժամանակները, երբ մենք օր օրի ավելի ենք հեռանում մեր ակնունքներից ու ավանդույթներից, կարծում եմ այդքան էլ սարսափելի բան չկա, որ տարվա մեջ գոնե այս չորս օրով ինչ որ համակարգված ու ավանդույթների համաձայն հիշենք անցավորներին, առավել ևս հաշվի առնելով, որ իրոք, այդ չորս օրերը կոմպենսացվում են այլ օրերի հաշվին:
Իսկ էդ տնտեսություն տուժել-մուժելը ընդհանրապես անլուրջ ա, որովհետև տնտեսությունը տուժող նենց բաների դեմ ձեն չեն հանում, որ Մեռելոցի պահով տնտեսությունը հիշելը մի տեսակ մազալու ա դառնում:



