![]() |
|
Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Երևանի <<Ալիանս ֆրանսեզ>> կենտրոնում, կենտրոնի նոր ուսումնական տարվա մեկնարկին հրավիրված ասուլիսից հոտո ՀԺ-ի լրագրողի հարցին Մաքսային միության և Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն մասնավորապես ասել է. <<Եմ-ն ցանկանում է, որպեսզի Հայաստանը շարունակի մնալ եվրոպական օրակարգում: Բոլորը դա գիտեն: Կլինեն հանդիպումներ, քննարկումներ, բանակցություններ: …Իսկ Հայաստանն էլ գիտակցում է, որ այս ուղղությամբ գործադրած բոլոր ջանքերին սատարելու է Ֆրանսիան>>: Իսկ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը վերջերս Գյումրի կատարած այցելության ժամանակ <<ԳԱԼԱ>>-ի հետ զրույցում ասել է, որ Մեծ Բրիտանիան շատ է ցանկանում, որ Հայաստանը շարունակի իր համագործակցությունը Եվրոպայի հետ, բայց նաև ցանկանում է, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ: Դիվանագետների այս լավատեսական, կշռադատված պատասխաններին զուգընթաց Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հասկացրել է, որ Մաքսային միությանը միանալու հայտարարությունից հետո Հայաստանը չի կարող հիմա նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը և միաժամանակ չի բացառել այդ փաստաթղթի շուրջ հետագա բանակցություններն ու քննարկումները:
Ինձ թվում է երեխային էլ հավանաբար պարզ է, որ այժմ ստեղծված իրավիճակում, երբ առաջիկայում Ուկրաինան պետք է ստորագրի, իսկ Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեն այդ համաձայնագիրը, եվրոպական այդ փորձված պաշտոնյայից այլ պատասխան հնարավոր չէր ակընկալել: Նաև Հայաստանը չի վաստակել անվստահելի գործընկերոջ իմիջ, նրանք իրենք էլ շատ լավ պատկերացնում են Հայաստանի աշխարհաքաղաքական խնդիրները, Ռուսաստանի հիվանդագին <<խանդը>>, դրա հետևանքով ստեղծված դժվար, ինչու չէ նաև անելանելի իրավիճակը…Այնպես որ, իրոք այլ պատասխան չէր էլ կարելի սպասել…Բայց միաժամանակ, ինձ թվում է եվրոպաշտոնյաները, դիվանագետները բավականին փորձված են, գրագետ և նաև ինչու չէ խորամանկ: Նրանք հավանաբար նաև շատ լավ են հիշում, որ խորհրդային ժամանակների ոճով, հետխորհրդային տարածքում ձեռնարկվող գրեթե բոլոր միությունները, հանձնաժողովները, պայմանագրերը, Ռուսաստանի երբեմնի հզորության, հեղինակության <<վերակենդանացման>> փորձերը ձևական են ու պատրանքային, քաղաքական ամբիցիա և ձեռքերը փրփուրներին գցելու նման մի բան…
Դուք զգում եք ԱՊՀ արհեստածին միության դերը կամ նշանակությունը?...Իհարկե ոչ: Նույնը նաև ՀԱՊԿ-ը և մնացած նման բաները…Նույնը կլինի այս Մաքսային և Եվրասիական միության հետ…
Բնականաբար, ելնելով այդ ամենից և գիտակցելով, որ Հայաստանը շատ է ցանկանում շարունակել իր համագործակցությունը ԵՄ-ի հետ բոլոր ոլորտներում և բոլոր ձևաչափերով, ուստի խելամտորեն ու գոհունակությամբ են ընդունում Հայաստանի որդեգրած այդ վճռականությունն ու չեն բացառում հետագա փոխհամաձայնության և համագործակցության հնարավոր շրջանակների ձևավորումը:
Սակայն այլ պատասխան ինչ հնչեցվելէ հիմա, հնարավոր չէր սպասել: Բայց որ նոյեմբերից հետո կլինեն ավելի լուրջ, առարկայական բանակցություններ և քննարկումներ, դա փաստ է:
Իհարկե ի հեճուկս Ռուսաստանի, չի բացառվում նաև Հայաստանի իշխանությունների նկատմամբ հնարավոր, ցուցադրական <<կոշտ>>, բայց չափավոր գնահատակնների դրսևորումներ…
Թեթև տարեք, մեզ այս քննարկումների ժամանակաշրջանը նաև կողմնորոշվելու, մտածելու, հետագայում մանևրելու հնարավորություն կտա…
Հատկապես, որ կարծես այլ ելք չունեինք և ավելին քան համոզված եմ, որ ով էլ լիներ ՀՀ նախագահ նույն որոշումն էր կայացնելու:
Հետո թող երկուսն էլ փորձեն սիրաշահեն Հայաստանին, հերիք եղավ…
Իսկ ՀՀ Նախագահի քայլին որակումներ տալու փոխարեն, յուրաքանչյուրը թող իր անցյալն ու ներկան հիշի, հիշի իր մասին ինչ են մտածում ուրիշները…
Շատերը գրում են` եվրոպաշտոնյաները եկան ասացին ոչ ու գնացին…Իսկ ես ասում եմ` եկան, ասացին առայժմ ոչ, բայց նաև հասկացրին, որ մենք անպայման շարունակելու ենք մեր երկխոսության գործընթացը եվրոպական կառույցների հետ…




