Հագուստը ստեղծվել է մարդկային մերկությունը քողարկելու համար: Այնուամենայնիվ, որոշ հագուստներ ավելի շատ ընդգծում, քան քողարկում են մերկությունը: Մարդիկ հագնվում են այնպես, որ ուշադրություն գրավեն, ընդգծեն մարմնի բարեմասնությունները, կառուցվածքը և արտահայտեն իրենց անհատականությունը:  Այս ամենը լավ հագնվելու հոյակապ պատճառներ են, սակայն որոշ մարդիկ նորաձևությունն օգտագործում են անհեթեթ նպատակներով և կրում տարօրինակ հագուստներ:   Անկախ նրանից, թե ինչ պատճառով են մարդիկ տարօրինակ զգեստներ կրում, կարևոր է, որ դրանք լուսանկարահանվեն, որպեսզի բոլորն ականատես լինեն նորաձևության այս տարօրինակ դրսևորումներին: Ստորև ձեզ ենք ներկայացնում հինգ ամենատարօրինակ հագուստները: 

 

#5 Դիմակներով հագուստ

Dress Warped

Հակառակ սեռի ուշադրությունը գրավելու համար կանայք հաճախ աչքի ընկնող զգեստներ են կրում: Ինչ խոսք, այս զգեստը կգրավի ցանկացած մարդու ուշադրությունը, սակայն բոլորը չէ, որ կհավանեն այն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

#4 Սիրամարգի պոչ

PeacockԳիտեի՞ք, որ սիրամարգերը արու են լինում: Տեսնես քանի սիրամարգ է պետք եղել այս զգեստի պատրաստման համար: Հաշվի առեք, որ սա հարսանեկան զգեստ է:

 

#3 Զբոսաշրջային վրան

Camo What

Կարծում եմ, որ այնքան էլ խելամիտ չէ սեփական ներքնազգեստն իբրև բաց զբոսաշրջային վրան օգտագործել: Բա որ տեղացիները հանկարծ պարտքով շաքարավազ ուզեն: Այնքան էլ պրակտիկ չէ:   

#2 Տարօրինակ կրծկալ

Bubble Wrap

Այս գեղեցիկ զույգի հանդերձանքն ամեն ինչ ասում է: Մեկնաբանություններն ավելորդ են: 

 

#1 Բնության կանչը

Fail Naturale

Այս երկու աղջիկները այնքան են ձգտում բնությանը մոտ գտնվել, որ դա արտահայտվում է անգամ նրանց զգեստներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել