Հուլիս ամսվա վերջին օրերին Տարոն Մարգարյանը կազմակերպա- կառավարչական նիստի ժամանակ իր ենթականերին հանձնարարեց, որ հետեւեն որպեսզի մայրաքաղաքի տարբեր փողոցներում ընթացող ասֆալտապատման աշխատանքները մինչեւ սեպտեմբերի 1-ը ավարտեն ու առանձնահատուկ նշեց Էրեբունի փողոցում արդեն 4 ամիս տևող շինարարական-ասֆալտապատման աշխատանքների մասին, անգամ զայրացած ասեց, որ մինչեւ սեպտեմբերի մեկը ոնց ուզում են թող վերջացնեն...

Սակայն մինչ օրս Էրեբունի փողոցում շարունակվում են աշխատանքները եւ դեռ կշարունակվեն...

Ինքս որպես ավագանու անդամ մասնակցում եմ այդ նիստերին ( ի դեպ, Բարեւ Երեւանի կողմից է ներդրվել այդ մշակույթը. մասնակցել, հետո վերահսկել) 

Հիմա վաղը էլի պետք է մասնակցեմ այդ նիստին, ու հնարավորության դեպքում հարցնելու եմ Տարոնին, թե իր խոսքը PR բնույթ էր կրում, խնդիրները չհաշվարկված ժամկետ էր նշել, թե բանի տեղ չեն դրել ենթակաները?

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել