1in.am-ը գրում է.

Բլեքֆրայերսի քրեական դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի՝ կրոնական համոզմունքներից ելնելով փարաջա հագած 22-ամյա մեղադրյալը պետք է հանի այն՝ դատարանի առջև վկայություն տալիս: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Դատավոր Փիթեր Մերֆին նրան առաջարկել է կողքին դնել պաշտպանիչ էկրան՝ այնպես, որ դատական նիստին ներկա գտնվողները չկարողանան տեսնել նրա դեմքը: Միաժամանակ դատավորը պահանջել է, որ նրա դեմքը բաց լինի դատավորի, երդվյալ ատենակալների և իրավաբանների առջև վկայություն տալիս: Կինը, սակայն, հրաժարվում է՝ պնդելով, որ ինքը մեղավոր չէ: Նրան մեղադրում են շանտաժի մեջ

Մեղադրյալի փաստաբան Սյուզան Միքի պնդմամբ՝ այդ պահանջով խախտվում են մարդու հիմնական իրավունքները: Նրա խոսքով՝ մուսուլմանն իրավունք ունի հետևելու իր հավատքին, իսկ նրան ստիպել հանել փարաջան՝ կոպիտ իրավական խախտում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել