Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահի վաշինգտոնյան նստավայրի տարածք երեկ երեկոյան խաղալիք պայթուցիկներ են նետել, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:

Լրագրողներին, ովքեր դեպքի պահին գտնվել են նախագահի նստավայրի տարածքում, Գաղտնի ծառայության աշխատակիցները խնդրել են շտապ ներս տեղափոխվել:

Հյուսիսային դարպասներից նետված խաղալիք պայթուցիկների ձայնը լսելով՝ ներկաները կարծել են, թե դա կրակոցների ձայն է, և սոցցանցերի իրենց հաշիվներում գրել են «Սպիտակ տան մոտ կրակոցների մասին»: Այս հաղորդագրությունները մեջբերել են նաև մի շարք ԶԼՄ-ներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել