1in.am-ը գրում է.
Նիկարագուայի իշխանությունները կրկին դիմել են ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Կոլումբիայի հետ ծովային սահմանը որոշելու խնդրանքով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Անցյալ տարի Հաագայի դատարանը որոշում էր կայացրել, համաձայն որի՝ Կարիբյան ծովի արևմտյան հատվածի մի քանի վիճելի կղզիներ (Սան Անդրես, Պորվիդենսիա և Կատալինա) պատկանում են Կոլումբիային:
Միևնույն ժամանակ դատարանն ընդլայնել է Նիկարագուայի՝ նավթով հարուստ շրջաններում ծովային սահմանները:
Սակայն Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան դատարանի որոշումն անվանել էր ոչ հստակ, իսկ Կոլումբիայի իշխանությունները հրաժարվել էին ճանաչել այն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_214939.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել