Երևանի քաղաքապետարանի «Ազգային առաջընթաց» (Հայկ Մարությանի թիմ) խմբակցության անդամների և Տիգրան Ավինյանի համախոհների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
«Ազգային առաջընթաց»֊ից Գրիգոր Երիցյանը նշում է. «Ինչքա՞ն է Ավինյանը վճարել այս ոհմակին, որ առողջ ծառերը կտրելու համար պատրաստ են 20 հոգով հարձակվել մեր 3 թիմակիցների վրա:
Թումանյանի այս հատվածում բնակիչներ չկա՞ն, որ պաշտպանեն իրենց միջավայրը: Սա ի՞նչ խայտառակություն է»։
Նշենք, որ այսօր մենք գրել էինք, որ բախում էր եղել ծառ հատողների եւ քաղաքացիների միջև։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել