Tert.am-ը գրում է.

«Համբուրգի» ղեկավարությունը որոշել է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Տորստեն Ֆինկին, ում թիմը Բունդեսլիգայի 5-րդ տուրում թենիսային՝ 2։6 հաշվով պարտվեց Դորտմունդի «Բորուսիային»՝ վերջինիս հարկի տակ։

«Bild» պարբերականի փոխանցմամբ, գերմանական ակումբի տվյալ որոշման մասին կհայտարարվի մոտ ժամանակներս։

Նշվում է, որ Ֆինկի հնարավոր պաշտոնանկության պատճառն, ընդհանուր առմամբ, նրա գլխավորած թիմի գրանցած ոչ բավարար արդյունքներն են Բունդեսլիգայի մեկնարկային տուրերում։ Վերջին՝ դորտմունդցիների հետ մրցավեճում, «Համբուրգը» 6 գնդակ ընդունեց սեփական դարպասը, որոնց մեկը հեղինակեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով նաև գոլային փոխանցում կատարեց նույն խաղում։ Ֆինկի սաները կարողացան պատասխանել երկու խփած գնդակներով։ Ընդհանուր առմամբ, «Համբուրգն», ընթացիկ մրցաշրջանում, պարտվել է 3 անգամ, մեկ խաղ ավարտել ոչ-ոքի, ևս մեկում՝ հաղթանակ տոնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել