1in.am-ը գրում է.
Չեխիայի Պլզեն քաղաքում բուծարանից փախած կենգուրուն խանութ է թալանել՝ հաղորդում է Չեխական ռադիոն:
Չեխիայի ոստիկանները վերջին շաբաթվա ընթացքում ստիպված են եղել 2 անգամ որոնել ճարպիկ կենգուրուին, որը փախել էր իր տիրոջ բուծարանից:
Առաջին անգամ կենգուրուն փախել էր Պլզեն քաղաքի մերձակայքում գտնվող անտառ, նրան գտել են գետի մոտ: Կենգուրուն ազատության մեջ 3 ժամ է մնացել:
Կիրակի օրը արդեն կենգուրուի «որսը» ավելի երկար է տևել՝ մոտ 5 ժամ: Այս անգամ կենգուրուն զբոսնում էր քաղաքում: Քաղաքի հյուրերը և բնակիչները հեռախոսով ոստիկաններին հայտնել են նրա գտնվելու վայրը, սակայն երբ ոստիկանությունը ժամանում էր դեպքի վայր, կենդանին փախչում էր:
«Կենդանին մթերային խանութում իր պարկը լցնում էր տարբեր ապրանքներով: Նա հատկապես նախընտրել է կաթնային յոգուրտներ, պանիր, ձու և ապխտած հավ»,- նշվում է հաղորդագրության մեջ: