1in.am-ը գրում է.
Billboard երաժշտական ամսագիրը երգչուհի Փինքին արժանացրել է «Տարվա կին» կոչմանը: Պարբերականի կայքում նշվում է, որ մրցանակը երգչուհուն կհանձնվի դեկտեմբերի 10-ին կայանալիք արարողության ժամանակ:
Նախորդ տարի Փինքի The Truth About Love ալբոմը առաջին անգամ գլխավորել է Billboard 200-ի վարկանիշային աղյուսակը: Բացի այդ, 2013-ին Just Give Me a Reason սինգլը դարձավ Փինքի 4-րդ աշխատանքը, որ հայտնվեց Billboard ամսագրի Hot 100-ի առաջին հորիզոնականում:
Ամսագիրը նշել է նաև, որ Փինքը առաջադրվել է «Գրեմմի»-ի՝ «Լավագույն վոկալային փոփ ալբոմ» անվանակարգում: Իր ամբողջ կարիերայի ընթացքում Փինքը համացանցում վաճառել է մոտ 40 մլն ալբոմ և մոտ 20 մլն թրեք:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_214928.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել