Tert.am-ը գրում է.
Հայաստանում այսօր պաշտոնապես մեկնարկում է խաղողի մթերման գործընթացը: Որոշ մթերող ընկերություններ Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ պատրաստ են այս տարի անսահման քանակությամբ խաղող մթերել: Սակայն որոշ գյուղացիներ բողոքներ ունեն կապված մթերողների հետ պայմանագրերի վերաբերյալ։
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի այգեգործ Արամ Խաչատրյանն ասում է, որ որոշ այգեգործների հետ 2, 3 տարի առաջ կնքված պայմանագրերի ժամկետները լրացել են, սակայն նորերը չեն կնքվել:
«Երևանի կոնյակի գործարանի հետ էին պայմանագիր կնքել, բայց էս տարի գործարանը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել՝ պատճառաբանելով, որ այս տարի խաղողի իրենց նախընտրած տեսակը չկա»,-ասաց նա:
Այն, որ որոշ գործարաններ այս տարի անսահման ծավալով խաղող մթերելու պատրաստակամություն են հայտնել, Պռոշյանի գինու գործարանից հաստատեցին, նաև տեղեկացրին, որ մթերումն իրենք երկու շաբաթ առաջ են սկսել և այդ ընթացքում գործարանի խաղողն են մթերել, իսկ այսօրվանից պաշտոնապես կսկսեն ընդունել բերքը: Գործարանը մթերում կիրականացնի Արտաշատու,մ, Երևանում, Հոկտեմբերյանում և Նոյեմբերյանում: Գինը կլինի ըստ որակի, բայց նվազագույնը կլինի 140-150 դրամի սահմաններում:
Ինչ վերաբերում է հերթերին, գործարանից մեզ ասացին, որ դրանք միշտ էլ եղել են, բայց անվտանգություն կա, իրենք մշտական պայմանագրեր ունեն խաղողագործների հետ, և ամեն ինչ կանենք, որ խնդիրներ չլինեն։
Արենիի գինու գործարանի տնօրեն Ռաֆիկ Սիմոնյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ Վայոց ձորի մարզում խաղողի մթերումը նախնական տվյալներով սկսվելու է հոկտեմբերի 1-ից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ