Ու թեեւ Ավանեսյանը կոչ արեց պատգամավորին կոնկրետ դեպքեր ներկայացնել, որպեսզի քննեն ու հասկանան կատարվածը, Ալեքսանյանը դրանից հետո էլ նախարարին «հանգիստ չտվեց», ընդհակառակը՝ կսմիթով ասաց, որ ինքը «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն հարցում է ուղարկել, եւ որ պատասխանի մի մասը չի ստացել, քանի որ համարել են առեւտրային գաղտնիք։
Ալեքսանյանի այս պահվածքը, թերեւս, պատահական չէ. որոշ ժամանակ առաջ էլ նա նույն կերպ Ավանեսյանին հարցուպատասխանի ժամանակ անհարմար դրության մեջ էր դրել. թե ինչ են նշանակում Ավանեսյանի դեմ ՔՊ փոխնախագահի պարբերական բնույթ ստացող արշավանքները, մնում է միայն ենթադրել։
Մանավանդ, որ մասնագիտությամբ իրավաբան առողջապահության նախարարը ձախողել է ոլորտը. ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ էլ հստակ չկարողացավ իրավական հարցերի վերաբերյալ պատասխան տալ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել