Tert.am-ը գրում է.

Twitter միկրոբլոգային ծառայությունն ու Facebook սոցիալական ցանցը դարձյալ հասանելի ենդարձել իրանցի օգտատերերին. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Reuters-ի հղումով։ Ինչպես հաղորդել են ամերիկյան The New York Times և The Washington post թերթերիթղթակիցները Թեհրանում, նրանք հանգիստ կարող են մուտք գործել համապատասխան էջերը։Հաղորդվում է, որ ցանցեր մուտք գործել կարողանում են նաև հասարակ իրանցիներ, որոնքօգտվում են տարբեր պրովայդերների ծառայություններից։ Twitter-ը և Facebook-ը Իրանում արգելափակվել էին 2009թ.-ի ամռանը, երբ երկրում բողոքիցույցեր էին սկսվել ընդդեմ վերընտրված նախագահ Մահմուդ Ահմադինեժադին։Իշխանությունները զգուշանում էին, որ կազմակերպիչները կօգտվեն սոցցանցերից՝ ավելի մեծթվով մարդկանց փողոց հանելու համար։ Իրանի նոր նախագահ Հասան Ռոհանին, որը սկսել է պաշտոնավարել օգոստոսից, հայտարարել էիսլամական հանրապետությունում կառավարման խիստ սկզբունքներից հրաժարվելու մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել