«Սեպտեմբերի 14-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանական Թեքալի գյուղում կայացած հանդիպման ժամանակ քննարկվեց հարավկովկասյան շուկայի ստեղծման հարցը։ Թեքալիի բնակիչ, ֆերմեր Մուշվիգ Նամազովը Թեքալիի գործընթացին է նվիրել իրեն պատկանող 4 հա տարածք, որպեսզի այնտեղ պայմաններ ստեղծվեն միջազգային քննարկումներ, հանդիպումներ անցկացնելու համար, նաև Հարավային Կովկասի 3 երկրների բնակիչների մասնակցությամբ գյուղատնտեսական մթերքների շուկա գործարկվի։ Հանդիպման հայ, վրացի, ադրբեջանցի մասնակիցները խոսեցին 2006թ. փակված Սադախլոյի շուկայի մասին։ Մառնեուլ քաղաքի բնակչուհի, հասարակական կազմակերպության նախագահ Սաբինա Թալիբովան ասաց, որ վրացիները հայ–վրացական սահմանին մոտ կառուցում են «Սադախլո մոլ», որը կփոխարինի Սադախլոյի շուկային»,–գրում է թերթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել