1in.am-ը գրում է.

37-ամյա Մաքսիմ Գալիկինը պնդում է, որ չի դավաճանել իր կնոջը: 64-ամյա Ալլա Պուգաչովան անտեսում է նման շշուկները, որոնք ավանդաբար ի հայտ են գալիս մամուլում:

«Ես և Ալլան ուշադրություն չենք դարձնում այդ բամբասանքներին: Նախկինում ես փորձում էի գտնել նման լուրերի աղբյուրը: Բազմաթիվ կայքերով եմ դեգերել՝ արդյունքում գտնելով նիհարելու վերաբերյալ շատ հետաքրքիր նյութեր: Սակայն այժմ ես մի օրինաչափություն եմ նկատել՝ իմ և Ալլայի ամուսնալուծության մասին բամբասանքներն ի հայտ են գալիս ամռանը, երբ գրելու բան չի լինում: Այժմ մեր «բաժանման» պատճառ են համարում իմ՝ մի ուկրաինացի երգչուհու հետ լուսանկարը: Ես երբեք չեմ մերժում լուսանկարվել, եթե մարդն ինձ նրբանկատորեն խնդրում է: Ըստ երևույթին, դա նման դեպքերից է, որը որոշել են հոդվածի նյութ սարքել»,- ասել է Գալկինը 7Дней պարբերականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել