Մարտի 19-ին, ժամը 18:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սպենդիարյան փողոցի շենքերից մեկի բակում ծառը տապալվել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ ծառը տապալվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Կ. Չ., ծնված 1992 թ․) և շենքի արտաքին հատվածին ամրացված օդորակիչի վրա։
Փրկարարները մասնատել են ծառը և տեղափոխել անվտանգ տարածք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել