Հետաքրքիր նորություն, համենայնդեպս իմ համար...Ռուսաստանի այազգի մի երիտասարդ քաղաքացի ով մի քանի ամիս առաջ հայտնաբերեց Հայաստանը իր համար ու հասկացավ, որ սա է իր Հայրենիքը ու առանց Հայաստանի կյանքն անգույն է որոշեց գալ կնքվել Հայ Առաքելական եկեղեցում, և իր վաղեմի ընկերուհու հետ, ազգությամբ ռուս, ով նույնպես սիրեց Հայաստանն ու մեր եկեղեցին, որոշեցին գալ և ամուսնանալ մեր եկեղեցում: Աղջիկը որոշել է նույնիսկ ընդունել մեր Առաքելական եկեղեցին և դառնալ նրա անդամ մինչ պսակադրությունը: Որպես Պսակադրության վայր ընտրել են Սաղմոսավանքը, ուր ես այսօր գնացի որպեսզի պայմանավորվեմ պսակադրության համար: Չեք պատկերացնի ինչ անելանելի դրության մեջ հայտնվեցի երբ Սաղմոսավանքի Տեր հայրը հայտարարեց որ նա ոչ մի պայմանով խառը պսակադրություն չի կատարի: Իմ հորդորներին որ աղջիկը նախ Քրիստոնյա է կնքված և նաև որ նա պատրաստ է ընդունել մեր եկեղեցին Տերհայրը պատասխանեց, որ նա ունի կոնկրետ հրաման ոչ մի պայմանով խառը ամուսնություն` տվյալ դեպքում հայ տղայի և ռուս աղջկա, չկատարել... Անհարմար վիճկում շփոթված զանգեցի տղայի հորը, և նա էլ նույն վիճակում հայտնվեց հազիվ երիտասարդի մեջ հայ լինելու այդ զարթոնքն ու ոգևորվածությունը արթնացած, արեղի ծախսեր է անում մի 30 հոգի էլ հետը բերում, որ Հայաստանում մեր աաթներով իսկական Հայկական պսակադրություն անի ու մենք ստիպված ենք նրան ասել, որ դու չես կարող դա անել քանի որ դու ծնվել մեծացել ես օտարության մեջ, ապրել օտար ազգի սովորույթներով, սիրահարվել օտարազգի աղջկա և մեր եկեղեցին քեզ արգելում է պսակվել և հետ վերադառնալ քո արմատներին: ես ինքս էլ միշտ դեմ եմ եղել օտար ազգի հետ ամուսնություններին, բայց նաև հասկացել եմ որ եթե այնուամենայնիվ դա տեղի է ունենալու ապա միայն մեր եկեղեցու և եթե դա իմ զավակը կլինի նաև իմ օրհնությամբ: Ինձ հետաքրքրում է մարդկանց կարծիքը ե՞րբ մենք իրավունք ունենք վանելու մեր զավակին եթե նա ընտրել է օտար ազգի հարսնացուի կամ փեսացուի, արդյո՞ք դա ազգասիրությունից ֆաշիզմի անցնելու չի նմանվում...



