1in.am-ը գրում է.

Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին Վաշինգտոնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի շենքում տեղի ունեցած հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ կրակողներից մեկը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Վաշինգտոնի ոստիկանապետ Քեթի Լեյներն ասել է, որ հարձակման պատճառները պարզվում են: Ոստիկանությունը շարունակում է ևս 2 կասկածյալի որոնումները: Դրանցից մեկը դարչնագույն համազգեստով սպիտակամորթ տղամարդ է եղել, մյուսը՝ սևամորթ՝ կանաչ գույնի հագուստով:

Նշվում է, որ սպանված հրաձիգը ռազմածովային ուժերի 50-ամյա աշխատակից է, ում վերջերս այլ աշխատանքի են տեղափոխել կամ հեռացրել են աշխատանքից: Ոստիկանությունում չեն հաստատել, սակայն նաև չեն հերքել այդ տվյալները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել